
Այս լարված օրերին փորձենք չմոռանալ այն ամենի մասին, ինչը մեզ ժպիտ է պարգևում և դրական լիցքեր հաղորդում ?
Վերջին տարիներին Մատենադարանի ուրախություններից են փոքրիկ ծաղկողները, որոնք իրենց մանկական անմիջականությամբ, մանրանկարչության հանդեպ սիրով լցնում են մեր առօրյան: Այդ պատճառով որոշեցինք ավելի շատ երեխաների ընդգրկել Հայաստանի տարբեր քաղաքներից՝ հայտարարելով մրցույթ:
Այսօր էլ հանդիպեցինք նկարչական մրցույթի հաղթողների հետ և հանձնեցինք սպասված պատվոգրերն ու նվերները ??
Այսպիսի տաղանդավոր երեխաների տեսնելով՝ համոզվում ենք, թե որքան ուժեղ է մեր ստեղծագործ ոգին և որ մեր ապագան լուսավոր է լինելու ✌️