
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանին նոր պաշտոն է տվել։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Արտակ Դավթյանին նշանակել ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ»,–նշված է Փաշինյանի որոշման մեջ։