Հակառակորդի հարվածից վիրավորում ստացած Չինարի գյուղի 48-ամյա բնակիչ Արամայիս Հովակիմյանի մոտ դիտվում է դրական դինամիկա և կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը: Արամայիս Հովակիմյանը վիրավորվել էր հուլիսի 16-ին հակառակորդի մարտական անօդաչուի հարվածից:







