
Պրոֆեսիոնալ ֆուտբոլի լիգայի «Զնամյա Տրուդա» թիմի դարպասապահ Անտոն Զաբորովսկին, որին վերջերս մարզումների ժամանակ հարվածել էր կայծակը, դուրս է գրվել հիվանդանոցից: Այս մասին ասել է ակումբի գլխավոր տնօրեն Իգոր Մայորովը:
Թիմին Զաբորովսկին կմիանա երեքշաբթի:
«Մենք կհանձնենք մրցանակներ, մենք կպատվենք այն մարզչին, որը նրան փրկեց, նաև կնշենք ամբողջ թիմի հաջողությունը, որը նվաճեց Մոսկվայի գավաթը ձմռանը»,- ասել է ակումբի գլխավոր տնօրենը: