Հայաստանի քրդական համայնքը հայտարարություն է տարածել՝ դատապարտելով Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի նկատմամբ։ Ներկայացնում ենք Հայաստանի քրդական համայնքի հայտարարությունը․
«Հուլիսի 12-ին ադրբեջանական բանակը լայնածավալ դիվերսիա կատարեց Հայաստանի պետական սահմանի վրա և երկուստեք կան զոհեր։ Հենց առաջին օրվանից թուրքական իշխանությունը տարածեց հայտարարություն, որ ինքը զորակցում է Ադրբեջանին և միշտ կանգնելու է նրա կողքին։ Թուրքական իշխանությունները նույն ձևով բացահայտ կերպով հայտարարում են, որ պետք է ոչնչացնել քրդերին և մեծ թափով ամեն օր ցեղասպանություն են կատարում քրդերի նկատմամբ։
Մենք դատապարտում ենք թուքական պետության այս հայտարարությունը և Ադրբեջանի կատարած ագրեսիան Հայաստանի պետական սահմանի վրա և մեր զորակցությունն ենք հայտնում հայ ժողովրդին և միշտ կանգնելու ենք նրա կողքին»։