
Շուրջբոլորը պայթող արկերի ձայնից ոչինչ չէր լսվում: Օրն արդեն իրիկնանում էր:
Արկերից մեկը դիպավ խրամատի եզրաթմբին: Լենինականցի Համոն դուրս թռավ:
– Ո՞ւր ծո, – հարցրեց մյուս լենինականցին:
– Երթամ ըսեմ, չկրակեն, – ասաց Համոն:
– Ծո, էսիգ խելռել է, – հեռացող ընկերոջ հետևից ձեռքը թափ տվեց նա:
Գիշերվա մեջ թշնամու հատվածում լսվեցին պայթումներ ու լուսադեմին խրամատ մտած հոգնած ու ուժասպառ Համոն պատմեց ընկերոջը.
– Ծո, ըսի մի կրակեք, կամ չլսին, կամ էլ ականջ չդրին, ես էլ ստիպված պայթեցրի: