Ռազմաճակատում տարածքային, մարդկային և տեխնիկական կորուստներ կրելուց հետո սրանց ոչինչ չէր մնում քան անցնել ահա այսպիսի էժանագին սադրանքների, տեսանկարահանել այն և իրենց տիրույթում այն որպես հայերի դեմ հերթական «հաղթանակ» ներկայացնել։
Սոցցանցերից հայտնի է դարձել, որ Մոսկվայի խոշորագույն մեծածախ շուկաներից մեկը՝ գյուղատնտեսական «Ֆուդ Սիթին» հրաժարվել է ընդունել հայկական գյուղմթերքները և շուկայից դուրս է բերել հայկական ապրանքներով բեռնատարները։ Տեսանյութում հայկական դեսպանատան ներկայացուցիչներն են, ովքեր այդ հարցի կապակցությամբ այցելել են տվյալ ընկերություն և ցանկացել են իրավիճակի վերաբերյալ ինչ-որ տեղեկություններ ստանալ եւ խնդրին լուծում տալ։ Մնացածը կարող եք տեսնել կադրերում։
Իսկ հիմա թե ում է պատկանում «Ֆուդ Սիթին», ում հրահանգով և ինչ նպատակով է արվել այդ սադրանքը։
Ընկերությունը պատկանում է Ադրբեջանի Գուբայի շրջանի Կրասնայա Սլոբոդա ավանում ծնված, ռուսաստանաբնակ միլիարդատերեր,
լեռնցի հրեաներ Գոդ Նիսանովին և Զարախ Ալիևին։
Սրանք Ալիևի ընտանիքի կարևոր բիզնես պարտնյորներից մեկն են։ Բացի այդ, անձնական կապեր ունեն նաև Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ։ Ըստ տեղեկությունների` Իսրայելի և Ադրբեջանի միջև կայացած ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության մեջ այդ երկուսը շատ մեծ ներդրում ունեն, որի մեջ նաև իրենք իրենց բիզնես շահերը ունեն։ Տեղադրածս լուսանկարը արվել է 2018-ին` Ադրբեջանի Գուբայի շրջանում տեղակայված հրեական սինագոգում։ Առաջին շարքում, ձախից աջ, հրեական գլխարկներով ` Գոդ Նիսանով, Ադրբեջանի ներկայիս ԱԽ քարտուղար Ռամիլ Ուսուբով, Զաքիր Հասանով և Իսրայելի այն ժամանակվա պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերման:
Ալեն Ղուլյանի ֆեյսբուքյան էջից: