Խորեն Բայրամյանը ֆուտբոլի ընտրանու նոր անդամն է
Advertisement 1000 x 90

Խորեն Բայրամյանը ֆուտբոլի ընտրանու նոր անդամն է

Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին նոր համալրում ունի:

Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և Խորեն Բայրամյանի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն, որի համաձայն` ռուսական «Ռոստովի» 28-ամյա ֆուտբոլիստը հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականի կազմում: Բայրամյանը մեր հավաքականին կմիանա արդեն առաջիկա հավաքի ընթացքում` պատրաստվելու ՈւԵՖԱ -ի Ազգերի Լիգայի մրցաշարին:

Խորեն Բայրամյանը ծնվել է 1992 թվականի հունվարի 2-ին՝ Տավուշի մարզի Կոթի գյուղում։ Իր կարիերայի ընթացքում հանդես է եկել հետևյալ թիմերում․
«Ռոստով» (Ռուսաստան) – 2011-2013
«Ռոտոր» (Ռուսաստան) –   2013-2014
«Վոլգար» (Ռուսաստան) –  2014-2015
«Ռոստով» (Ռուսաստան) – 2015-2018
«Ռուբին» (Ռուսաստան) –   2018-2019
«Ռոստով» (Ռուսաստան) – 2019-մինչև այժմ