
Պրահայում տեղի ունեցավ շախմատային յուրօրինակ մրցամարտ, որին մասնակցել են Հայաստանի շախմատի հավաքականի անդամ Սերգեյ Մովսիսյանն ու Դավիդ Նավարան, ովքեր շախմատ խաղացին միանգամից 12 խաղատախտակի վրա:
Մինչ այդ պաշտոնապես ռեկորդային էր համարվում Միխայիլ Տալի ու Դավիդ Բրոնշտեյնի մրցախաղը, որում մրցակիցները շախմատ էին խաղացել միանգամից 8 խաղատախտակի վրա:
Ինչպես մրցախաղից հետո նշեց Նավարան, գերազանցել այդպիսի ռեկորդը այդքան էլ դժվար չէր, իսկ ահա խաղալ միանգամից 12 պարտիա և ցույց տալ բարձր մակարդակ բավականին դժվար է: Մրցախաղն ընդհանուր առմամբ տևեց 3 ժամ և ավարտվեց Նավարայի հաղթանակով` 8.5-3.5 հաշվով: