Forbes հանդեսը երկրորդ անգամ անընդմեջ 27-ամյա շվեդ բլոգեր PewDiePie-ին (Ֆելիքս Չելբերգին) ճանաչել է YouTube-ի ամենաբարձր վարձատրվող աստղը:
Հրատարակության տվյալներով՝ գեյմերը, որի ալիքում բաժանորդագրված է գրեթե 50 միլիոն մարդ, մեկ տարում վաստակել է 15 միլիոն դոլար: Բացի տեսահոլովակներ նկարահանելուց, նա եկամուտ է ստացել իր «Այս գիրքը սիրում է քեզ» գրքի վաճառքից, որն իրացվել է 112 հազար օրինակ տպաքանակով: Անցյալ տարի Չելբերգը վաստակել էր 12 միլիոն դոլար և նույնպես հայտնվել առաջին տեղում: Այս տարի եկամուտների չափով երկրորդ տեղում է 33-ամյա բլոգեր և կատակերգու դերասան Ռոման Էթվուդը, որը վաստակել է 8 միլիոն դոլար, ինչը 70 տոկոսով ավելի է, քան անցյալ տարի: Էթվուդը ժողովրդականություն է ձեռք բերել փրանք-վիդեոյի շնորհիվ, սակայն նման կարգի տեսահոլովակներով նրա ալիքը չի նորացել ընթացիկ տարվա ապրիլից ի վեր:
YouTube-ի ամենաբարձր վարձատրվող բլոգերների եռյակը եզրափակում է 28-ամյա Լիլի Սինգհը՝ փենջաբյան ծագմամբ կանադուհին: Նա հայտնի է որպես կատակերգական կատարող, դերասանուհի և ռեփեր: 2016 թվականին նա նկարահանվել է «Ուղևորություն միաժանիի կղզի» վավերագրական ֆիլմում, որը պատմում է 27 քաղաքներ իր համաշխարհային շրջագայության մասին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: