Շոտլանդիայում կղզի է վաճառվում Լոնդոնի անշարժ գույքի գներով: Այս մասին գրում է Metro-ն:
Inchconnachan կոչվող անմարդաբնակ կղզին վաճառվել է 500 հազար ֆունտով: Աղբյուրը նշում է, որ Լոնդոնում գտնվող բնակարանը կարող է արժենալ նույնքան:
42 հեկտար տարածությամբ կղզին գտնվում է Լոխ-Լոմոնդ լճի կենտրոնում: Այն ծածկված է խիտ բուսականությամբ և 20 տարի անմարդաբնակ է:
Այնտեղ կարելի է հասնել միայն նավակով: Կղզում կա փայտե տուն, որը կառուցվել է 1920-ականներին: Թույլատրվում է քանդել այն և կառուցել հինգ սենյականոց տուն:
Նոր բնակիչները հնարավորություն կունենան նաև կառուցել նավակի կայան, պանդոկ և լրացուցիչ խրճիթ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը