Իրանը մահապատժի Է ենթարկել ԿԸՀ-ի օգտին լրտեսության մեջ մեղադրվողին
Advertisement 1000 x 90

Իրանը մահապատժի Է ենթարկել ԿԸՀ-ի օգտին լրտեսության մեջ մեղադրվողին

Իրանի իշխանությունները մահապատժի են ենթարկել ԿԸՀ-ի օգտին լրտեսության եւ գեներալ Քասեմ Սուլեյմանիի տեղաշարժի մասին տվյալներ հաղորդելու մեջ մեղադրվողին: Այդ մասին հաղորդել Է Tasnim գործակալությունը:

Մահմուդ Մուսավի Մաջդը, որին նաեւ մեղադրել են իսրայելական «Մոսադ» հետախուզության օգտին աշխատելու մեջ, մահապատժի Է ենթարկվել հուլիսի 20-ի առավոտյան:

Դատապարտյալի դեմ գործն սկսվել Է դեռ մինչեւ Սուլեյմանիի զոհվելը եւ առնչություն չունի Իրանի բարձրաստիճան զինվորականի նկատմամբ ԱՄՆ-ի գործողության հետ:

ԱՄՆ-ը հունվարի 3-ին Բաղդադում իրականացրել Է Սուլեյմանիի ոչնչացման գործողությունը: Ի պատասխան Իրանը հրթիռային հարվածներ Է հասցրել իրաքյան ռազմակայանին, որտեղ բնակավորվել Էին ամերիկացի զինծառայողներ: Սկզբում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը եւ Պենտագոնի ղեկավարությունը հայտարարել են, որ գնդակոծման հետեւանքով զոհեր չեն եղել: Այնուհետեւ զինվորականներն ստիպված են եղել խոստովանել, որ տուժածներ կան: Ընդ որում՝ նրանց թիվը մշտապես ավելացել Է, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Նման նյութեր