Ի՞նչ «տվեցին» Տավուշում ընթացող մարտական գործողությունները ՀՀ ԶՈւ–ին
Advertisement 1000 x 90

Ի՞նչ «տվեցին» Տավուշում ընթացող մարտական գործողությունները ՀՀ ԶՈւ–ին

Տավուշում հուլիսի 12-ից մեկնարկած մարտական գործողություններն առաջին հերթին ՀՀ զինված ուժերին փայլուն հաղթանակ է տվել։ Իջևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը` պատասխանելով հարցին, թե մարտական գործողությունների ընթացքից ելնելով` կարո՞ղ ենք ասել, թե ինչ «տվեցին» դրանք ՀՀ ԶՈւ–ին։

«Ընդհանուր առմամբ, սա համաժողովրդական համախմբման, զինվորական կառավարման համակարգի հղկվածության, զարգացման առումով աճ ունեցանք։ Չնայած ցավալի կորուստներին, մեր վճռականությունն ավելի ամրապնդվեց»,–ասաց Հովհաննիսյանը։

Ինչ վերաբերում է սահմանին տիրող իրավիճակին, Հովհաննիսյանը հայտնեց` այս պահին համեմատաբար հանգիստ է։ Նրա խոսքով` գիշերը եղել են անկանոն կրակոցներ. ՀՀ ԶՈւ–ն պատասխանել է միայն դիպուկ կրակոցներին։