
Առաջիկա օրերին «Արմենիա» ավիաընկերությունը նախատեսում է տարբեր ուղղություններով 5 թռիչք իրականացնել։ Տեղեկությունը հայտնում է ավիաընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Գևորգ Խաչատրյանը։
Հուլիսի 27-ին կիրականացվի Երևան-Կալուգա-Երևան, իսկ 29-ին Երևան-Նովոսիբիրսկ-Երևան թռիչքը։
Բացի այդ, հուլիսի 30-ին կիրականացվեն երկու թռիչքներ` Երևան-Վորոնեժ-Երևան և Երևան-Մինվոդի-Երևան ուղղություններով»,–Facebook սոցցանցի իր էջում գրել է Խաչատրյանը։
Նա հայտնել է նաև, որ հաջորդ ամսվա սկզբին` օգոստոսի 3-ին, Երևան-Բեյրութ-Երևան թռիչք է նախատեսված։