«Երիտասարդ ոգու եւ հինավուրց ավանդույթների համադրությունն է «Ոսկե ծիրան»-ը յուրահատուկ դարձնում». Ատոմ Էգոյան (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

«Երիտասարդ ոգու եւ հինավուրց ավանդույթների համադրությունն է «Ոսկե ծիրան»-ը յուրահատուկ դարձնում». Ատոմ Էգոյան

Աշխարհահռչակ կինոռեժիսոր, Երեւանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի պատվավոր խորհրդի անդամ Ատոմ Էգոյանը, ով հուլիսի 19-ին տոնեց ծննդյան 60-ամյակը, տեսաուղերձ է հղել փառատոնի հանդիսատեսին։ Փառատոնի պաշտոնական էջում տեղադրված տեսանյութում աշխարհահռչակ ռեժիսորը փաստում է՝ անհամբեր սպասում է նոյեմբերին՝ փառատոնի իրականացմանը։

«Ողջույն, ես Ատոմ Էգոյանն եմ: Ու նաեւ Ատոմ Եղոյանն եմ: Ես ուզում էի ասել, որ սա միշտ էլ հրաշալի միջոցառում է եղել: Երիտասարդ ոգու եւ հինավուրց ավանդույթների համադրությունն է, որ այս փառատոնն այդքան յուրահատուկ է դարձնում, եւ այն, որ Հայաստանն իրոք բազմապիսի քաղաքակրթությունների խաչմերուկում է գտնվում. սա շատ յուրատիպ վայր է «Ոսկե ծիրան»-ի պես փառատոն անցկացնելու համար:

Իմ ունեցած ամենաթանկագին իրերից է այս պարգեւը, որը ես ստացել եմ փառատոնի առաջին տարում իմ «Արարատ» ֆիլմի համար: Մեկ այլ պահ, որով ուզում եմ ձեզ հետ կիսվել, այն էր, երբ ես «Ոսկե ծիրան»-ի հատուկ պատվավոր մրցանակին արժանացա: Ես շատ սիրում եմ այս մրցանակն, ահա, այս պատկերի համար: Այն շատ նորարարական է։ Արեւմուտքում, երբ այսպես հաշիվ ենք պահում, սովորաբար 4 ուղղահայաց ու 1 հորիզոնական գիծ է լինում։ Եվ ես շատ եմ գնահատում, որ այս մրցանակն այդպիսի նորարար ոգի է պարունակում»,-նշում է Էգոյանը։



Նման նյութեր