Վարչապետի թեկնածուն ես եմ, ցուցակը ես եմ առաջնորդելու. ո՞ր ուժերի հետ դաշինք կկազմի Բագրատյանը. 1in.am (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Վարչապետի թեկնածուն ես եմ, ցուցակը ես եմ առաջնորդելու. ո՞ր ուժերի հետ դաշինք կկազմի Բագրատյանը. 1in.am

«Ինչպե՞ս եք պատկերացնում պայքարել, հաղթել, իրական այլընտրանք դառնալ իշխանություններին. այս հարցին ի պատասխան՝ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն «Առաջին լրատվական»– ի հետ զրույցում նշեց.
«Սովորական ձևով. ունեմ ուղեղ, վարչապետական հանարպետություն է, չեմ տեսել մեկ ուրիշին, որ ավելի լավ գիտի պրոբլեմների մասին, քան ես, պիտի նստեմ տելեվիզրի առաջ, ժողովրդին բացատրեմ: Բա ուրիշ ի՞նչ անենք, ուրիշ ձևը կրակելն է, սպանելը»:

Անդրադառնալով հարցին, թե ընտրական գործընթացներով հնարավո՞ր է իրավիճակ փոխել՝ հաշվի առնելով, որ նաև դաշիքններ են կազմավորվում՝ Հ. Բագրատյանը նշեց. «Կարող են, իհարկե, եթե արժանին են մատուցում ինչ-որ մեկին, նա կարող է իրավիճակը փոխել»:

Թե որ ուժերի հետ դաշինք կկազմի, Հրանտ Բագրատյանն այդ մասին չցանկացավ խոսել՝ ասելով, որ դեռ վաղ է: «Վարչապետի թեկնածուն ես եմ, ցուցակը ես եմ առաջնորդելու, ուրիշ էլ ի՞նչ վարչապետ եք տեսնում:
Արևմտամետ, ռուսամետ, եվրոպամետ ուժերին համարում եմ ՀՀ սահմանադրությանը խանգարող: Կան ազատականներ և ոչ ազատականներ: Ես եմ եղել այս երկրում ազատականության հայրը, ես եմ ֆունդամենտը դրել. ո՞վ է արել հողերի ռեֆորմը, ո՞վ է արել գնային լիբերալիզացիան: Կա՞ մի ազատական, որ ես գնամ միանամ, ես եմ ազատականության հայրը»:



Նման նյութեր