
Տիգրան Աբրահամյանի փոխանցմամբ՝ ներկայում Տավուշում ժամանակավոր դադար է, որովհետև այն խնդիրներն ու պատճառահետևանքային կապը, որոնք առկա էին սահմանային լարվածության և մարտական գործողությունների ծավալման ժամանակ, դեռևս վերացված չեն:
«Երկրորդ հանգամանքն այն է, որ առաջնային պատճառներից մեկը՝ բանակցային գործընթացում ստեղծված իրավիճակը, այսինքն՝ ադրբեջանցիների ջանքերով ստեղծված փակուղին նույնպես նպաստեց վերջին զարգացումներին: Այստեղ բավականին խնդրահարույց է միջնորդների աշխատանքը, ինչը պայմանավորված է համավարակով, որովհետև առկա իրավիճակում միջնորդներն իրենց հանդիպումներն իրականացնում են տեսակոնֆերանսների ձևաչափով, ինչը նրանց թույլ չի տալիս արդյունավետորեն իրականացնել իրենց վրա դրված առաքելությունը»,- նշում է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավարը:
Տիգրան Աբրահամյանի գնահատմամբ` բացի այն հանգամանքից, որ միջնորդները չկարողացան իրենց կանխարգելիչ դերը կատարել ռազմական տեղային գործողությունների վերսկսման հարցում, այս փուլում էլ ջանքեր չեն գործադրում Ադրբեջանին բանակցությունների սեղան վերադարձնելու հարցում:
Ավելի մանրամասն՝ armeniasputnik.am