Աննա Համբարձումյանի խորհրդավոր մահը Մոսկվայում․ մանրամասներ սկանդալային բլոգերի մասին. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Աննա Համբարձումյանի խորհրդավոր մահը Մոսկվայում․ մանրամասներ սկանդալային բլոգերի մասին. armeniasputnik.am

Բլոգեր և էքստրասենս Աննա Համբարձումյանը, որին մի քանի օր առաջ Մոսկվայի թանկարժեք հյուրանոցներից մեկում մահացած էին հայտնաբերել,  որոշ ժամանակ առաջ խորհրդի համար դիմել էր հայտնի փաստաբան Սերգեյ Ժորինին։

Հուլիսի 17-ի երեկոյան Աննա Համբարձումյանի մարմինը գտել են Մոսկվայի էլիտար հյուրանոցներից մեկի համարում։ Իրավապահ մարմինների նախնական տվյալներով՝ մահվան պատճառ է դարձել թմրանյութի չարաշահումը։

Այսպես, «Московский комсомолец» պարբերականին տված հարցազրույցում Սերգեյ Ժորինը պատմել է, որ տարիներ շարունակ ծանոթ է եղել Աննայի հետ, բայց հեռակա։

Իրավաբանի խոսքով՝ մահվանից  ոչ շատ առաջ Աննան եկել էր իր մոտ։ Աղջիկը բողոքել է, որ իրեն հետևում են կատարածուները, պահանջում են վերադարձնել փողերը։ Սակայն, Համբարձումյանի խոսքով, գումարը վերցրել է ոչ թե ինքը, այլ իր ըներուհին։ Բայց Աննայի պատմության մեջ կասկածելի պահեր կային, այդ պատճառով էլ Ժորինը նրան խորհուրդ է տվել ոստիկանություն դիմել։

Ինչպես հայտնի է՝ Աննան հայտնի թոք շոուների, օրինակ՝ «Пусть говорят» և «На самом деле» հաղորդաշարերի հաճախակի հյուրն էր։

Ամբողջությամբ՝ armeniasputnik.am