
Կորոնավիրուսի տարածմանն ավելի շատ նպաստում են մարդկանց զանգվածային կուտակումները, այլ ոչ թե եղանակային երեւույթները: Այսպիսի կարծիք է հայտնել Սկոլտեխի պրոֆեսոր Գեորգի Բազիկինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Մենք առայժմ այս կամ այն ուղղությամբ ոչ մի ուժեղ ազդանշան չենք տեսել: ԱՄՆ-ում ամառը գագաթնակետին է, բայց դեպքերի թիվն այնտեղ աճում է, ինչ-որ այլ երկրներում այն նվազում է»,- ասել է գիտնականը:
Մասնագետը հիշեցնում է, որ մարդկությունն առայժմ գործ ունի հիվանդության առաջին սեզոնի հետ, ուստի դժվար է ասել, թե այն հետագայում իրեն ինչպես կպահի:
Փորձագետը նաեւ հիշեցրել է, որ ատիպիկ թոքաբորբը սեզոնայնություն չունի: Բազիկինի խոսքով՝ հիվանդության տարածման գործում մեծ դեր է խաղում ավելի շուտ այն՝ արդյո՞ք մարդիկ գնում են աշխատանքի կամ դասերի, թե՞ տանն են մնում: