
Իրանում մեկ օրում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների մեջ մահացու վախճանների թիվն աճել Է 229-ով եւ գերազանցել 14,6 հազարը: Այդ մասին հուլիսի 21-ին հայտնել Է առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի դեպարտամենտի ղեկավար Սիմա Սադաթ Լարին:
«Երկրում կորոնավիրուսով ախտահարման նոր դեպքերի քանակը կազմել Է 2 625, վարակվածների ընդհանուր թիվը հասել Է 278 827-ի»,- մեջբերոմ Է անում նրա խոսքից ISNA գործակալությունը: Լարին հավելել Է, որ «անցած 24 ժամում Իրանում մահացել Է 229 հիվանդ, իսկ մահացու վախճանների ընդհանուր քանակը հասել Է 14 634-ի», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: