Աֆղանցի աղջիկը գնդակահարել Է «Թալիբան»-ի զինյալներին, որոնք սպանել են իր ծնողներին
Advertisement 1000 x 90

Աֆղանցի աղջիկը գնդակահարել Է «Թալիբան»-ի զինյալներին, որոնք սպանել են իր ծնողներին

Աֆղանցի աղջիկն ինքնաձիգից գնդակահարել Է «Թալիբան» արմատական շարժման երկու զինյալների եւ վիրավորել եւս մի քանիսին այն բանից հետո, երբ նրանք սպանել են իր ծնողներին: Այդ մասին հայտնել Է տեղի ոստիկանության պետը «Ֆրանսպրես» գործակալությանը տված հարցազրույցում:

Միջադեպը տեղի Է ունեցել Աֆղանստանի Գորի նահանգի գյուղերից մեկում: Թալիբները ներխուժել են մոտավորապես 14 տարեկան աղջկա՝ Քամար Գյուլի տուն, նրա հորը փնտրելով այն բանի համար, որ վերջինս աջակցություն Է ցուցաբերել երկրի պաշտոնական կառավարությանը: Թալիբներն ընտանիքի հորը դուրս են բերում տնից եւ նրան սպանում:

Աղջկա մայրը, փորձելով պաշտպանել ամուսնուն, նույնպես սպանվում Է զինյալների կողմից: «Քամար Գյուլը, որը գտնվում Էր տանը, վերցնում Է AK-47 ինքնաձիգը, որը պատկանում Էր իր ընտանիքին, եւ սկզբում գնդակահարում Է «Թալիբան»-ի երկու զինյալներին, որոնք սպանել Էին իր ծնողներին, իսկ այնուհետեւ վիրավորում մի քանիսին»,- հայտարարել Է տեղի ոստիկանության պետ Հաբիբուռահման Մալեքզադեն: Նահանգապետի ներկայացուցիչը հայտնել Է, որ ներկա դրությամբ աֆղանցի զինվորականները Գյուլին եւ նրա կրտսեր եղբորը տեղափոխել են «ավելի անվտանգ վայր»:

Աֆղանստանում դիմակայություն Է կառավարական ուժերի եւ «Թալիբան» արմատական շարժման զինյալների միջեւ, որն ավելի վաղ զգալի տարածքներ Էր զավթել երկրի գյուղական շրջաններում եւ հարձակում ծավալել խոշոր քաղաքների վրա: Նաեւ երկրի տարածքում ուժեղացել Է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ազդեցությունը: Աֆղանստանի պաշտպանության եւ անվտանգության ազգային ուժերն ամբողջ երկրում համատեղ գործողություններ են անցկացնում ահաբեկչության դեմ պայքարի ուղղությամբ:



Նման նյութեր