Ամերիկացի փորձագետները եկել են այն համոզման, որ դիմակ կրելը 65%-ով նվազեցնում է կորոնավիրուսի տարածման ռիսկը: Այս մասին Կալիֆորնիայի համալսարանի մանկական ինֆեկցիոն հիվանդությունների բաժնի ղեկավար Դեն Բլումբերգի և Քիմիական տեխնոլոգիաների պրոֆեսոր Ուիլյամ Ռիստենփարթի հետազոտությունը ներկայացրել է Համաշխարհային տնտեսական ֆորումի կայքը:
Հոդվածում նշված է, որ դիմակ կրելն օգնում է կանխել վարակի տարածումը, քանի որ այն փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով:
«Ինչ վերաբերում է դիմակների հարցին, մենք ավելի շատ բան սովորեցինք հետազոտությունների շնորհիվ: Այժմ մենք գիտենք, որ դիմակներն արդյունավետ են և շատ կարևոր»,- նշել է Բլումբերգը:
Բլումբերգն ու Ռիստենփարթը նշել են, որ կորոնավիրուսի կաթիլները երեք անգամ փոքր են մարդու մազից, բայց դրանք բավականին մեծ են, որպեսզի անցնեն դիմակի միջով:
Փորձագետներն ընգծել են, որ յուրաքանչյուրը պետք է դիմակ կրի:
«Մարդիկ, ովքեր դիմակներ չեն կրում, բարձրացնում են վարակի փոխանցման վտանգը, վտանգում են ոչ միայն իրենց, այլ նաև նրանց, ում հետ շփման մեջ են: Այդ մարդիկ իրենց դրսևորում են, որպես հասարակության անպատասխանատու անդամ, եթե դիմակ չեն կրում»,- ասել է Բլումբերգը:
Փորձագետները հավելել են, որ COVID-19-ի տարածման կանխարգելման հիմնարար մեթոդները շարունակում են մնալ նույնը` դիմակներ կրելը, սոցիալական հեռավորության պահպանումը և հանրային հավաքներին մասնակցելուց խուսափելը: