«Ո՞վ է վարչապետաց կինը, որ պետք է համազգեստ կրի դեռ քիչ է, մի հատ էլ սպայի զեկույց լսի։ Ա՛յ, քեզ բան»․ Սարկիսով
Advertisement 1000 x 90

«Ո՞վ է վարչապետաց կինը, որ պետք է համազգեստ կրի դեռ քիչ է, մի հատ էլ սպայի զեկույց լսի։ Ա՛յ, քեզ բան»․ Սարկիսով

Հրանտ Սարկիսովը ֆեյսբուքյան իր էջում տարածել է այս լուսանկարը՝ գրելով․ «Ես պահանջում եմ, որպեսզի այս Աշխարհում իմ գնացքը կանգնի եւ ես իջնեմ։

Ո՞վ է նկարում պատկերված սուբյեկտը՝ որին պատվի է առնում ՀՀ ԱԻՆ սպան ու իրավիճակ զեկուցում։ Ասե՞նք լուրջ եք ասում։ Այս ի՞նչ եք անում, ի՞նչ եք անում։

Նախ, ո՞վ է վարչապետաց կինը, որ պետք է համազգեստ կրի դեռ քիչ է, մի հատ էլ սպայի զեկույց լսի։ Ա՛յ, քեզ բան։

Լավ այս տեսակ անլրջություն։ Այս դեպքի առիթով պետք ծառայողական քննություն նշանակվի եւ սպային ենթարկել կարգապահական պատասխանատվության՝ քաղաքացիական անձին իրավիճակ զեկուցելու համար։ Վստահաբար, սպան չէր զեկուցի ինձ կամ որեւէ այլ քաղաքացիական անձի, ասեմ ավելին՝ նույնիսկ պատվի չէր առնի երբ մենք նրանց այցելելիս լինեինք։

Ցավում եմ, իրոք ցավում եմ։ Ամեն քայլափոխի արժեզրկել համազգեստը՝ սեփական ճղճիմ քմահաճույքներին հագուրդ տալու համար։ Նույնիսկ ես չեմ չարաշահում համազգեստ կրելու իմ իրավունքը։ Ամո՛թ։

Позор для короля!
#Ամոթ»։

Ես պահանջում եմ, որպեսզի այս Աշխարհում իմ գնացքը կանգնի եւ ես իջնեմ։Ո՞վ է նկարում պատկերված սուբյեկտը՝ որին պատվի է…

Gepostet von Grant A. Sarkisow am Dienstag, 21. Juli 2020



Նման նյութեր