
ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգները պահանջել է փակել Հյուսթոնում Չինաստանի գլխավոր հյուպատոսությունը: Հուլիսի 22-ին ճեպազրույցում այդ մասին հայտարարել է ՉԺՀ-ի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը:
«Հուլիսի 21-ին ԱՄՆ-ը Չինաստանից խստորեն պահանջել է փակել Հյուսթոնում ՉԺՀ-ի գլխավոր հյուպատոսությունը: ԱՄՆ-ի կողմից այդ միակողմանի քաղաքական սադրանքը լրջորեն խախտում է միջազգային իրավունքի նորմաները եւ միջազգային հարաբերությունների հանգուցային սկզբունքները, ինչպես նաեւ Չինաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ հյուպատոսային համաձայնագիրը»,- ասել Է նա:
Չինաստանը միջոցներ կձեռնարկի, եթե ԱՄՆ-ը չհրաժարվի Հյուսթոնում ՉԺՀ-ի գլխավոր հյուպատոսությունը փակելու պահանջից, հայտարարել են ՉԺՀ-ի արտաքին գործերի նախարարությունում: Ավելի վաղ այդ մասին հայտնել Է չինական Global Times թերթի գլխավոր խմբագիր Հու Սիցզյանը Twitter-ի՝ իր Էջում: «ԱՄՆ-ը Չինաստանին խնդրել Է 72 ժամվա ընթացքում փակել Հյուսթոնում ՉԺՀ-ի գլխավոր հյուպատոսությունը»,- գրել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: