Չեռնոգորիայում նոր կորոնավիրուսային հիվանդության հարուցած հետեւանքներից մահացածների թիվը հունիսից ի վեր առաջին անգամ ավելացել Է երկուսով՝ հասնելով 28-ի: Հուլիսի 22-ին այդ մասին RTCG ալիքի եթերում հայտնել Է Պոդգորիցայի Կլինիկական կենտրոնի տնօրենի օգնական Նեմանյա Ռադոեւիչը:
Նրա խոսքով՝ մեկ հիվանդ մահացել Է Պոդգորիցայի Կլինիկական կենտրոնում, իսկ մյուսը՝ Բար քաղաքի հիվանդանոցի ինտենսիվ թերապիայի բաժանմունքում: Ըստ որում Ռադոեւիչը նշել Է, որ հոսպիտալացվել Է 24 մարդ, որոնցից 16-ը գտնվում Է վարակիչ հիվադնությունների կլինիկայում: Նրանց առողջական վիճակը գնահատվում Է կայուն:
Հուլիսի լույս 22-ի գիշերը Չեռնոգորիայի կառավարությունը հայտարարել Է ամբողջ երկրի տարածքում նոր կորոնավիրուսի համաճարակի մասին՝ հաստատված կորոնավիրուսային վարակով հիվանդների թվի ավելացման պատճառով:
Այդ առանչությամբ հուլիսի 22-ից Չեռնոգորիայի իշխանությունները ձեռնարկել են հատուկ միջոցներ՝ նպատակամղված նոր կորոնավիրուսի տարածման կասեցմանը:
Մասնավորապես, քաղաքացիների, ներառյալ 7 տարեկանից բարձր երեխաների համար սահմանվում Է դիմակների պարտադրիր կրում բաց օդում եւ շենքերում, բացառությամբ լողափերի եւ ազգային բնայգիների: Հանրային առողջության ինստիտուտի տվյալների համաձայն՝ հուլիսի 21-ի դրությամբ երկրում արձանագրվել Է կորոնավիրուսով վարակման 1 920 դեպք: Անցած օրը կորոնավիրուսի առկայության թեստավորում Է անցել 612 մարդ, նրանցից 98-ի մոտ անալիզը դրական արդյունք Է տվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: