Կենդանակերպի այդքան տարբեր նշանները։
Ո՞ւմ հետ է հետաքրքիր լռել…
Երկվորյակներ՝ 21.05 – 20.06
Առյուծ՝ 23.07 – 22.08
Կույս՝ 23.08 – 23.09
Աղեղնավոր՝ 22.11 – 21.12
Ջրհոս՝ 22.01 – 18.02
Երկվորյակներ։
Այնքան պոզիտիվ են, շարժուն, հետաքրքիր ու բազմադեմ, որ ձեզ մնում է միայն լուռ նայել այդ մեկ դերասանի թատրոնին։
Առյուծ։
Երբ խոսում է Աստված, հոտը լուռ ընդունում է նրա ասածները։ Առյուծների հետ միշտ այդպես է՝ կամ լսել ու խոնարհվել, կամ հեռանալ նրա տիրույթներից։
Կույս։
Եթե Կույսը խոսում է, ուրեմն նրա խոսքը զարմանալիորեն փաստարկված է, մտածված, տրամաբանական։ Այն, ինչ դուք փորձել եք ողջ թիմով լուծել կես օր, նա ձեզ կբացատրի ընդամենը 5 րոպեի ընթացքում։ Ձեզ մնում է միայն բերանը բաց լսել նրան։
Աղեղնավոր։
Նրա շուրթերով ճշմարտությունն է բարբառում։ Նա զարմանալի, հետաքրքիր ու ամբողջական էակ է։
Ջրհոս։
Զարմանալի զրուցակից է… Ոչ ստանդարտ մտածողություն, ինքնատիպ դատողություններ ու կյանքի նկատմամբ ունեցած հայացքներ, զարմանալի սենտիմենտալ ու անկեղծ բնույթ։
Ո՞ւմ հետ է ձանձրալի խոսել…
Ցուլ՝ 21.04 – 20.05
Խեցգետին՝ 21.06 – 22.07
Կշեռք՝ 24.09 – 23.10
Կարիճ՝ 24.10 – 21.11
Այծեղջյուր՝ 22.12 – 19.01
Ցուլ։
Ցուլի հետ խոսակցությունը կամ գործնական, զուտ պրագմատիկ, աշխատանքային է, կամ դուք ժամերով կխոսեք նրա խնդիրների մասին։
Խեցգետին։
Իր մասին կպատմի այն ամենը, ինչ եղել կամ չի եղել, ձեզ բաց չի թողնի, մինչև չփախչեք։
Կշեռք։
Կասկածներ, դատողություններ, երկար ու ձանձրալի զրույցներ… Մենք այս ամենն արդեն շատ անգամ ենք տեսել ու քննարկել։
Կարիճ։
Զրույց ոչ մի բանի մասին։ Մարդկանցից փակ Կարիճն այնքան էլ հետաքրքիր զրուցակից չէ, ավելի շատ է ուզում ձեր մասին իմանալ ամեն ինչ, քան ինչ-որ բան պատմել իր մասին։ Խոսակցությունը սովորաբար ինքնին է ավարտվում։
Այծեղջյուր։
Ավանդական ու կանխատեսելի։ Նրա հետ զրուցելիս ոչ մի նոր բան չեք լսի։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը