
Հասարակական տրանսպորտի բեռլինյան Berliner Verkehrsbetriebe ընկերությունն ուղևորներին հորդորել է ճանապարհորդելուց առաջ չօգտագործել դեզոդորանտ: Դա արվում է կորոնավիրուսային վարակի տարածումը կանխարգելելու համար, գրում է New York Post-ը:
Բազմաթիվ քաղաքացիներ սխալ են կրում բժշկական դիմակը և այն քթից իջեցնում են կզակին: Եվ հասարակական տրանսպորտում այլ մարդկանց քրտինքի հոտը, ըստ ընկերության, մարդկանց կստիպի կրել անձնական պաշտպանության միջոցները՝ ինչպես հարկն է:
Berliner Verkehrsbetriebe-ն սոցցանցերում նույնիսկ տեղադրել է համապատասխան պաստառներ՝ «Դուք մեզ այլընտրանք չեք թողնում» գրությամբ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը