ՌԴ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Ռուսլան Ցալիկովը հայտնել է, որ COVID-19–ի դեմ հայրենական պատվաստանյութը պատրաստ է. կլինիկական փորձարկումների արդյունքները ցույց են տվել, որ մասնակցած բոլոր կամավորների մոտ իմունային պատասխան է ձևավորվում։ Թեև, Սեչենովի անվան համալսարանի դեղամիջոցների կլինիկական ուսումնասիրման կենտրոնում պարզաբանել են, որ դեռ դեղորայքի թեստավորման հաջորդ փուլ պետք է լինի, որը կստուգի նրա արդյունավետությունը։
Ռուսաստանում, ընդհանուր առմամբ, COVID-19–ի դեմ շուրջ 50 պատվաստանյութի մշակում է իրականացվում 14 հարթակներում։ Այդ գործընթացում առաջատար են համարվում Գամալեայի համաճարակաբանության և միկրոկենսաբանության ազգային գիտահետազոտական կենտրոնը, Ռոսպոտրեբնադզորի «Վեկտոր» կենտրոնն ու Կենսաբժշկական դաշնային գործակալության պատվաստանյութերի և շիճուկների ինստիտուտը։
Կորոնավիրուսի դեմ առաջին հայրենական պատվաստանյութը, առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոյի խոսքով, նախատեսվում է գրանցել օգոստոսին։
Դա շատ արագ է։
Սովորական իրավիճակում պատվաստանյութի, ինչպես նաև ցանկացած այլ դեղամիջոցի ստեղծումը տարիներ է պահանջում։ Ուսումնասիրությունների առկա ընթացակարգերը բավական խիստ են, քանի որ արտադրանքը պետք է ապացուցի ինչպես իր արդյունավետությունը, այնպես էլ անվտանգությունը մարդու առողջության համար։
Ավելի մանրամասն՝ armeniasputnik.am