Բեյոնսեն 80 մլն ֆունտ արժողությամբ պայմանագիր կկնքի Disney-ի հետ
Advertisement 1000 x 90

Բեյոնսեն 80 մլն ֆունտ արժողությամբ պայմանագիր կկնքի Disney-ի հետ

Ամերիկացի երգչուհի, դերասանուհի, երաժշտական ​​պրոդյուսեր Բեյոնսեն պատրաստվում է պայմանագիր կնքել Disney-ի հետ: Ինչպես հաղորդում է The Sun-ը, պայմանագիրը նախատեսված կլինի 80 միլիոն ֆունտ սթեռլինգի համար:

Ընկերության ղեկավարությունը գոհ է մնացել 38-ամյա աստղի հետ համագործակցությունից: Հիշեցնենք, որ երգչուհին կատարել է «Առյուծ արքան» անիմացիոն ֆիլմի սաունդթրեքը, ինչպես նաև հնչյունավորել է Նալային:

Ֆիլմի թողարկումից հետո Disney-ը Բեյոնսեին առաջարկել է 80 միլիոն ֆունտ արժողությամբ պայմանագիր: Բեյոնսեն ներգրավվելու է ընկերության ևս երեք նախագծերում: Հայտնի է, որ նա կկատարի Black Panther-2 ֆիլմի սաունդթրեքը:

«Disney-ի ղեկավարները հասկանում են, որ Բեյոնսեն կատարյալ է իրենց բրենդի համար: Եվ «Առյուծ արքան» ևս մեկ ապացույց էր»,- հայտնել է աղբյուրը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը