Ո՞ր հին հունական աստվածուհին եք՝ ըստ կենդանակերպի նշանի
Advertisement 1000 x 90

Ո՞ր հին հունական աստվածուհին եք՝ ըստ կենդանակերպի նշանի

Երբևէ մտածե՞լ եք, թե որ աստվածուհին կլինեիք, եթե ապրեիք Օլիմպոսում: Ծանոթացեք onedio.ru-ի ներկայացրած ցանկին և տեսեք՝ ո՞ր հին հունական աստվածուհին եք՝ ըստ կենդանակերպի նշանի:

  1. Խոյ – Հեկատա

Լուսնային լույսի և անդրերկրյա աստվածուհի: Հեկատային հաճախ կապում են խաչմերուկների հետ: Նա ասոցիացվում է նաև մոգության և կախարդանքի հետ:

  1. Ցուլ – Հեստիա

Նա թողել է իր գահը և ընդունել է կուսակրոնություն՝ դառնալով տնային 9 տաճարային կրակարանների աստվածուհին:

  1. Երկվորյակներ – Աթենաս

Իմաստնության, ողջախոհության, պատերազմի աստվածուհի: Օլիմպոսի 12 գերագույն աստվածներից մեկը:

  1. Խեցգետին – Դեմետրա

Հողագործության և բերքատվության աստվածուհի: Պերսեփոնեի մայրը:

  1. Առյուծ – Էոս

Լուսաբացի հիասքանչ աստվածուհի, որը նոր օրվա հույս է բերում:

  1. Կույս – Հերա

Գերագույն աստվածուհի, ամուսնության և ընտանիքի հովանավոր:

  1. Կշեռք – Աֆրոդիտե

Սիրո և գեղեցկության աստվածուհի, ով ընդգրկված է օլիմպիական 12 մեծ աստվածների մեջ: Թերևս, ամենահայտնի աստվածուհին:

  1. Կարիճ – Հեբե

Պատանեկության աստվածուհին աստվածներին մատուցում էր նեկտար և ամբրոս:

  1. Աղեղնավոր – Արտեմիս

Որսորդության, պտղաբերության, մշտապես երիտասարդ աստվածուհի՝ յուրաքանչյուր կենդանի էակի հովանավոր:

  1. Այծեղջյուր – Թեմիս

Արդարության, օրինականության և կանխագուշակումների աստվածուհի:

  1. Ջրհոս – Գեա

Հողի աստվածուհի, դրա վրա աճող և ապրող ամեն ինչի մայրը, ծովի, երկնքի տիտանների և գիգանտների մայրը:

  1. Ձկներ – Պերսեփոնե

Ընդերքի, ծլարձակման, պտղաբերության աստվածուհի, Զևսի և Դեմետրայի դուստրը, Հադեսի կինը, ստորերկրյա աշխարհի թագուհին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը