
80-ամյա ճապոնացի Տացուո Խորիուչին գլուխգործոցներ է ստեղծում Microsoft Excel-ում: Այս մասին գրում է Bored Panda-ն:
Տացուոն նկարել սկսել է 20 տարի առաջ, բայց չի օգտագործել նկարչական ծրագրեր, այլ ընտրել է Excel-ը:
Իր ստեղծագործական կարիերան սկսելուց 6 տարի անց ճապոնացին մասնակցել է Excel Authoshape Art Contest մրցույթում և շահել է գլխավոր մրցանակը:
Ցուցահանդեսից հետո նրա որոշ աշխատանքներ վաճառվել են:
Պատրաստեց Անի Գաբուզյանը