Առաջիկա նախագահական ընտրություններում դեմոկրատներից առավել հվանական թեկնածու Ջոզեֆ Բայդենն ԱՄՆ-ի գործող նախագահ Դոնալդ Թրամփին համարել Է առաջին ռասիստը, ում հաջողվել Է գլխավորել Միացյալ Նահանգները: Այդ մասին հաղորդել Է The Washington Post թերթը:
Հուլիսի 22-ին ընտրողների հետ առցանց-ձեւաչափով կայացած հանդիպման ժամանակ նախկին փոխնախագահը համաձայնվել Է մասնակիցներից մեկի կարծիքին, որն անհանգստություն Է հայտնել այն բանից, որ Թրամփը փորձում Է կորոնավիրուսի հայտնվելու եւ տարածվելու հարցում մեղադրել Չինաստանին եւ կորոնավիրուսն անվանում Է «չինական վիրուս»:
Բայդենը հավելել Է, որ Թրամփը «մարդկանց դատում Է մաշկի գույնով, ազգությամբ, ծագման երկրով, եւ դա միանգամայն նողկալի Է»: «Ոչ մի գործող նախագահ երբեք դա չի արել,- հավելել Է քաղաքական գործիչը:- Ո՛չ հանրապետական, ո՛չ դեմոկրատ: Մեզ մոտ եղել են ռասիստներ, եւ նրանք փորձել են դառնալ նախագահներ: Նա առաջինն Է, ում դա հաջողվել Է»:
Բայդենի խոսքով՝ նախագահի գործողությունները «մասնատում են երկիրը»: Հուլիսի 22-ին ավելի ուշ կայացած մամուլի ասուլիսում լրարգրողը դիմել Է Թրամին՝ խնդրելով մեկնաբանել նոյեմբերյան ընտրություններում իր պոտենցիալ մրցակցի հայտարարությունները: Ի պատասխան Թրափը պնդել Է, որ «ավելի շատ Է արել թխամորթ ամերիկացիների համար, քան եւս որեւԷ մեկը, բացառությամբ, հնարավոր Է, Աբահամ Լինկոլնի», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: