ՀՀ դեսպանը հայտնել է «Քո տունը» ցանցում հայկական ապրանքների անհետացման մասին
Advertisement 1000 x 90

ՀՀ դեսպանը հայտնել է «Քո տունը» ցանցում հայկական ապրանքների անհետացման մասին

«Քո տունը» («Твой дом») առեւտրի կենտրոններից անհետացել են հայկական ապրանքները, ՌԲԿ-ին հայտարարել է Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը:

«Առավոտից մեզ են դիմել խոշոր հայ ներկրողներ, նրանք պատմել են, որ «Քո տունը» ցանցի առեւտրի կենտրոններից, որոնք պատկանում են Արազ Ագալարովին եւ հարեւան երկրի այլ մարդկանց, հանել են հայկական արտադրության բոլոր ապրանքները»,- հուլիսի 23-ին ՌԲԿ-ին հայտնել է նա:

Նրա խոսքերով՝ խոսքը պահածոյացված մթերքի, ինչպես նաեւ հանքային ջրի եւ ալկոհոլի մասին է։ «Ընդ որում, բոլոր վաճառասեղանները լցվել են Ադրբեջանում արտադրված ապրանքներով։ Սա արդեն սադրանք է՝ ուղղված Ռուսաստանի առևտրային կետերը «Մեծ Լեռնային Ղարաբաղի» վերածելուն, ինչը հղի է վտանգավոր հետևանքներով։ Մեր տրամադրության տակ կան հայկական ընկերությունների և դիլերների էլեկտրոնային նամակագրություններ Առևտրի կենտրոնի մենեջերների հետ։ Նրանք բացահայտ հղում են կատարում ղեկավարության ցուցումներին, խոսում են Հայաստանում արտադրված ապրանքների ընդունման դադարեցման մասին։ Սա փաստ է։ Ես այդ մասին տեղեկացրել եմ համապատասխան գերատեսչություններին»,- ասել է Տողանյանը։

pastinfo.am