Լեհական ամրոցում նացիստական գաղտնարան է հայտնաբերվել (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Լեհական ամրոցում նացիստական գաղտնարան է հայտնաբերվել

Լեհական Նովի-Սոնչ քաղաքում՝ 14-րդ դարի Թագավորական դղյակի ավերակներում, հայտնաբերվել է գանձերով լի գաղտնարան: Գաղտնարանում եղել է հնաոճ արծաթ: Ենթադրվում է, որ գաղտնարանը թաքցրել են նացիստները, գրում է The First News-ը:

Հայտնաբերված իրերի մեջ եղել են արծաթե գավաթներ, ծաղկամաններ և սպասք: Ընդհանուր՝ 103 իր՝ պատրաստված Ավստրիայում և Լեհաստանում:

Տեղացի հնագետ Բարթոլոմեյ Ուրբանսկին կարծում է, որ իրերը պատկանել են հրեական ընտանիքներին, որոնք ապրել են Նովի-Սոնչում Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին:

1941-ին քաղաքի հրեա բնակչությունն աքսորվել է գետտո: Մեկ տարի անց բոլոր նրանք, ովքեր ապրում էին այդտեղ, սպանվել են կամ աքսորվել են համակենտրոնացման ճամբարներ:

Այդ օրերին Թագավորական ամրոցը գերմանական զորքերի զորանոցն է եղել:

Պատրաստեց Անի Գաբուզյանը



Նման նյութեր