Եթե ցանկանում եք հասնել կարևոր նպատակների, ապա պետք է հրաժարվեք այս սովորություններից ու բնավորության գծերից։
1․ Անառողջ ապրելակերպ
Սա առաջին և ամենակարևոր կետն է, առանց որի ոչինչ չի ստացվի: Եթե ցանկանում եք ինչ-որ բանի հասնել, ապա պետք է հոգ տանեք ձեր առողջության մասին, հակառակ դեպքում տարիներ անց ավելի շատ ժամանակ կծախսեք բժիշկների մոտ, այլ ոչ թե երազի ճանապարհին և կյանքը վայելելով:
Նվազագույն դեպքում սկսեք հավասարակշռված դիետա և ավելացրեք ֆիզիկական ակտիվություն:
2․ Կարճաժամկետ նպատակներ
Հաջողակ մարդիկ նպատակ ունեն երկարաժամկետ հաջողության հասնել: Ամռանը ձիգ մարմին ունենալու համար սկսեք մարզվել տարեվերջին։ Ձեռք բերեք լավ սովորություններ՝ հանուն կյանքի նշանակալի առավելությունների, և ոչ թե՝ թռիչքային նվաճումների:
3․ Համեստ երազանքներ
Ձեր շրջապատի մարդիկ գուցե վստահ չեն իրենց կարողություններին և այդ պատճառով զվարճանում են ուրիշների համարձակ նպատակների մասին լսելիս: Բայց սա համեստ լինելու պատճառ չէ: Երազեք մեծ և հավատացեք ձեր կարողություններին: Այսպիսով, դուք անընդհատ կուղղվեք դեպի հաջողություն և կոգեշնչեք մյուսներին գործի անցնելու համար:
4․ Արդարացումներ
Դուք ինքներդ եք պատասխանատու ձեր կյանքի համար: Կարևոր չէ, թե որտեղից եք գալիս, որոնք են ձեր ուժեղ և թույլ կողմերը: Դուք պատասխանատու եք ձեզ պատահած իրավիճակների մեծ մասի համար:
Հիմնավորումը միայն խոչընդոտում է ձեր զարգացմանը և խոչընդոտում է նաև հաջողությանը: Սա ձեր կյանքն է, և միայն դուք կարող եք կատարել այն, ինչ ցանկանում եք:
- Կարողությունների սխալ գնահատում
Շատերը վստահ են, որ իրենց հմտություններն ու գիտելիքները բավարար են` հեշտությամբ հաջողության հասնելու համար: Ամենից հաճախ դա այդպես չէ: Եթե ցանկանում եք ինչ-որ բանի հասնել, ապա պետք է պատրաստ լինեք, որ ստիպված կլինեք նոր հմտություններ ձեռք բերել և սովորել անծանոթ գիտություններ:
Դուք պետք է հանգիստ և ճկուն լինեք: Կարևոր է հասկանալ, որ դուք ամեն օր փոխվում եք:
- Հավատալ հանկարծակի հաջողությանը
Իհարկե, աշխարհում լինում է, երբ մարդիկ մեկ գիշերում հարստանում և հայտնի են դառնում: Բայց նման հնարավորությունը միլիոնից մեկն է, և դրա վրա հույս դնելը հիմարություն է:
Հաջողակ մարդկանցից շատերը հասել են իրենց դիրքերին քրտնաջան աշխատանքի և ամենօրյա զարգացման միջոցով: Որոշ ժամանակ անց փոքր բարելավումները ստեղծում են էական արդյունքներ. սա այն է, ինչի վրա պետք է կենտրոնանաք:
- Պերֆեկցիոնիզմ
Ոչինչ երբեք կատարյալ չի լինի, որքան էլ որ դա ցանկանաք: Հետևաբար՝ պերֆեկցիոնիզմն իմաստ չունի: Մի սպասեք իդեալական պայմանների:
Եվ ամեն անգամ գնահատեք ռեսուրսների ներդրումն արդյունքի հետ: Եթե առաջադրանքի կատարյալ կատարումը չի բերում փող, կապեր կամ անձնական և մասնագիտական աճ, ապա անիմաստ է դրա վրա ժամանակ ծախսել:
- Բազմախնդրություն
Եթե միևնույն ժամանակ մի քանի բան եք անում, ապա դրանցից ոչ մեկն արդյունավետ չի կատարվի: Բազմախնդրությունը 40%-ով նվազեցնում է արտադրողականությունը, սա գիտական փաստ է: Ուստի կենտրոնացեք միանգամից մեկ բանի վրա՝ լինի դա հանդիպում, մարզում թե աշխատանքային գործընթաց։:
- Ամեն ինչ վերահսկելու ցանկություն
Ինչ-որ բան դուք կարող եք կառավարել, բայց կան բաներ, որ չեք կարող: Շատ կարևոր է հստակ հասկանալ, թե որ կարգին է պատկանում յուրաքանչյուր իրավիճակ: Մի մտածեք այն մասին, թե ինչն է ձեր վերահսկողությունից դուրս, և կենտրոնացեք այն խնդիրների վրա, որոնք կարող եք լուծել:
Եթե ինչ-որ բան ձեզ դուր չի գալիս, փոխեք այն: Եթե դա հնարավոր չէ, փոխեք ձեր վերաբերմունքը խնդրի նկատմամբ։
- Անօգուտ գործողություններ
Ինչքան մեծանում ենք, այնքան ավելի շատ գործեր պետք է անենք: Ընկերները հանդիպում են հրավիրում, ընկերությունը կազմակերպում է կորպորատիվ երեկույթ, ընկերները խորհուրդներ են տալիս աշխատանքային հարցերով, իսկ ծնողները հարցնում են, թե երբ եք այցելելու իրենց:
Հաջողակ մարդիկ կարողանում են հաղթահարել այս հոսքն այնպես, որ պրոդուկտիվ աշխատեն և չնեղացնեն ընկերներին և հարազատներին։ Մի արեք այնպես, որ ամեն օր ընկերների հետ հանդիպումները խանգարեն ձեզ աշխատել, բայց նրանց մասին իսպառ մի մոռացեք։
- Ավելորդ մարդիկ
Անկախ նրանից, թե որքանով եք ինքնաբավ և լավ ձևավորված անհատականություն, ձեր շրջապատի մարդիկ դեռ ազդում են ձեր գիտակցության վրա: Եթե ժամանակ եք անցկացնում մարդկանց հետ, ովքեր ոչ մի բանի չեն ձգտում, ձեր ոգևորությունն ընկնում է: Եթե շփվում եք նրանց հետ, ովքեր անընդհատ զարգանում են, ապա մոտիվացիան շատ ավելի մեծանում է։
Մտածեք այն մասին, թե ով է ձեր շրջապատում քաշում ձեզ ներքև, և հնարավորության դեպքում դադարեք խոսել նրա հետ կամ քիչ շփվեք:
- Հաստատման փափագ
Մարդիկ բոլորովին այլ են, ինչպես նաև տարբեր են նրանց ճաշակները: Դուք երբեք չեք կարողանա բոլորին հաճույք պատճառել առանց բացառության, այնպես որ, ուշադրություն մի դարձրեք այն բանի վրա, թե ինչ են մտածում ուրիշները ձեր մասին: Հաստատել ցանկանալը բնական է, բայց դա չի օգնի ձեզ որևէ կերպ զարգացնել և հասնել հաջողության:
Հիշեք. Եթե ինչ-որ մեկին դուր չեք գալիս, ապա դուք ինչ-որ իմաստալից բան եք անում:
- Սոցիալական ցանցեր և հեռուստատեսություն
Շատ քիչ ժամանակակից մարդիկ կան, ովքեր խուսափում են սոցիալական ցանցերը թերթելուց և հեռուստացույց դիտելուց։ Բայց եթե ուզում եք հաջողակ դառնալ, ապա պետք է հրաժարվեք ժամանակ վատնելուց:
Եթե ձեր աշխատանքը կապված չէ հեռուստատեսության հետ, մոռացեք դրա գոյության մասին: Եվ օգտագործեք սոցիալական ցանցերը միայն օգտակար տեղեկատվության և ցանցային կապի համար: Դուք անմիջապես կազատվեք շատ ժամանակ:
Իհարկե, հանգստյան օրերին կամ աշխատանքային օրերի երեկոներին սերիալ կամ հաղորդաշարեր դիտելը ձեզ չի խանգարում կենտրոնանալ հաջողության վրա, բայց մի վատնեք դրա վրա ամբողջ օրը։
Սիրարփի Աղաբաբյան