Կենդանակերպի յուրաքանչյուր նշան առանձնահատուկ է՝ ըստ իր բնավորության գծերի: Գոյություն ունեն որոշ նմանություններ նշանների միջև, բայց արդյունքում ամբողջական նկարագիրը, միևնույն է, տարբեր է ստացվում: Խոյը խիստ արտասովոր և իմպուլսիվ մարդ է՝ առանձնահատկությունների մի ամբողջ հավաքածուով:
Խոյի բնութագիրը
Եթե Դուք ծնվել եք մարտի 21-ից մինչև ապրիլի 20-ն ընկած ժամանակահատվածում, ապա Ձեր երկնային հովանավորը Խոյի համաստեղությունն է: Խոյով է սկսվում կենդանակերպային շրջանը և տարին: Այս կենդանակերպի նշանի տարերքը կրակն է: Այսպիսի մարդիկ իսկապես կրակոտ են: Խոյն այրում է բոլոր նրանց, ովքեր հատում են իր ճանապարհը, և նրանց, ովքեր ապրում են ոչ իր կանոններով: Չնայած Խոյերը խռովարար են, նրանք ունեն իրենց կոդեքսը, յուրաքանչյուրը՝ տարբեր, բայց ունեն:
10 հետաքրքիր փաստ Խոյերի մասին
Այս նշանի շատ քիչ ներկայացուցիչներ են թույլ տալիս իրենց զրուցակցին արտահայտվել մինչև վերջ: Նրանք անհավանական հաճախ զրուցակցի խոսքը կտրում են, ինչը երբեմն սարսափելի զայրացնում է:
Խոյը երբեք կոնֆլիկտ չի հրահրի, այլ ամեն ինչ կասի Ձեր դեմքին, բայց եթե Դուք առաջինը հարձակվեք նրա վրա, ապա կհանդիպեք ուժեղագույն դիմադրության:
Այս նշանի տակ ծնված գրեթե յուրաքանչյուր մարդ ուզում է կարողանալ այնպես հայհոյել, որպեսզի լրիվ և պարզ արտահայտի իր էմոցիաները և մտադրությունները: Կարծես թե այս մարդիկ անխելք չեն, բայց ագրեսիվ խոսակցություն կառուցել չեն կարողանում: Նրանք միանգամից անցնում են բռունցքներին:
Շատերը կարծում են, որ Խոյերը դաժան են, բայց դա բացարձակապես այդպես չէ: Նրանք կարող են դառնալ ամենահոգատար և լավագույն ընկերներ, հայրեր, մայրեր, պապիկներ և տատիկներ, ինչպես նաև՝ ավագ եղբայրներ և քույրեր: Նրանք վիրավորանքն էլ են վայրկենապես մոռանում և շատ ծիծաղելի են զայրանում:
Խոյերն ատում են ատամնացավը, ավելի ուժեղ, քան որևէ մեկ ուրիշը: Նրանք վախենում են այդ ցավից: Նրանց խիստ զայրացնում է այն, որ իրենք դրա դեմ ոչինչ անել չեն կարող:
Նրանք պաշտում են հաճելի ինչ-որ բան անել մարդկանց համար և, ընդ որում, չեն սպասում պատասխան գործողությունների: Նրանց դուր է գալիս տեսնել, թե ինչպես է մարդն ուրախանում իրենց նվերից, իրենց ընկերակցությունից, իրենց ժպիտից և հոգատարությունից: Խոյերը լավ ընկերներ են:
Խոյերը չեն կարողանում պարտվել:
Այս նշանի ներկայացուցիչները բոլորից երկար կարող են մնալ առանց զուգընկերոջ: Նրանք կենտրոնացնում են իրենց ուշադրությունը գործերի, աշխատանքի կամ էլի ինչ-որ բանի վրա:
Այս մարդկանց հետ անընդհատ ինչ-որ ծիծաղաշարժ բան է կատարվում, ինչի մասին նրանք հետո պատմում են ընկերներին և բոլորի հետ միասին ծիծաղում իրենք իրենց վրա:
Խոյը բարի է: Եթե Դուք ցանկանում եք գտնել աշխարհի ամենաբարի մարդուն, ապա նա հաստատ Խոյ կլինի:
Պատրաստեց Անի Գաբուզյանը