Խոյ՝ 21.03 – 20.04
Աղմկոտ և էներգիայով լի
Չափազանց դրական։
Ցուլ՝ 21.04 – 20.05
Բացառապես ինքը միշտ ճիշտ է։
Այլ կարծիք նրա համար գոյություն չունի։
Երկվորյակներ՝ 21.05 – 20.06
Խոսում է միայն ինքը։
Հազիվ թե Ձեզ մոտ կստացվի այս հիասքանչ արտիստի մենախոսությունը գոնե մեկ բառով ընդհատել։
Խեցգետին՝ 21.06 – 22.07
Ամեն ինչ չափից դուրս են չափազանցնում։
Նույնիսկ իր զգացմունքների, հոգատարության, խնամքի ու անհանգստության մեջ է չափն անցնում, ինչը երբեմն նյարդայնացնում է։
Առյուծ՝ 23.07 – 22.08
Միշտ շատ լավ վիճակում է, պայծառափայլ ժպիտը՝ դեմքին։
Անգամ, եթե դա կատարյալ ձախողում է, ու հոգեկան շատ վատ վիճակում է գտնվում, միևնույն է, Առյուծը ժպտում է։
Կույս՝ 23.08 – 23.09
Մտածում ու վերլուծում է բացառապես ամեն ինչ, ինչ լսում ու տեսնում է։
Հավանական է, որ նույնիսկ իր երազներն է վերլուծում։
Կշեռք՝ 24.09 – 23.10
Բացառապես միշտ շատ երկար է որոշումներ ընդունում։
Երբեմն այնքան երկար է որոշումներ կայացնում, որ դրանք արդեն արդիական չեն լինում ու ոչ էլ որևէ մեկին՝ անհրաժեշտ։
Կարիճ՝ 24.10 – 21.11
Ոչ ոքի չեն վստահում։
Երբեմն չեն վստահում նույնիսկ իրենց սիրելիին ու ամենամտերիմ մարդուն։
Աղեղնավոր՝ 22.11 – 21.12
Ամեն ինչ ասում է այնպես, ինչպես կա։
Եվ դա անելիս նա թքած ունի հեղինակությունների ու պատշաճ դիմելաձևի վրա։
Այծեղջյուր՝ 22.12 – 19.01
Սարկաստիկ է, ընդ որում՝ ոչ այնքան տեղին։
Հավանական է, որ դա պաշտպանություն ու թուլություն է։
Ջրհոս՝ 22.01 – 18.02
Ապրում է իր կյանքով, իր մտքերով ու հանճարեղ գաղափարներով։
Երբեմն անհնար է հասկանալ, թե նա Ձե՞զ հետ է խոսում թե՞ ինքն իր հետ։
Ձկներ՝ 19.02 – 20.03
Սուզվում են իրենց հորինած ու ֆանտաստիկ աշխարհի խորքն առաջին իսկ հնարավորության դեպքում։
Երբեմն դա անվտանգ չէ մեր բարդ աշխարհում։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը