
Վարդապետը և աշակերտը քայլում են ծովի ափին: Աշակերտը հարցնում է.
-Ուսուցիչ, դու ասում էիր, թե ինչ խնդրեք, կտրվի: Այս պարագայում ինչո՞ւ Աստված չիրագործեց իմ խնդրանքները:
Վարդապետն իր փոքրիկ պայուսակից մի բաժակ է հանում և ասում.
-Ցանկանում եմ, որ բաժակի մեջ լցնես այս ամբողջ ծովը:
Աշակերտը պատասխանում է.
-Անհնարին, անիմաստ ցանկություն է:
Վարդապետն ասում է.
-Եթե սահմանափակ ծովն անհնարին է ամփոփել այս բաժակի մեջ, այդ դեպքում ինչու ես ուզում, որ անսահման Աստծո կամքը սահմանափակվի քո փոքրիկ ցանկությունների իրականացման մեջ: Փորձիր հոգևոր կերպով քննել և կբացահայտես աստվածային խորհուրդները…
Հովհաննես Մանուկյան
24.07.20