Microsoft կորպորացիայի հիմնադիր Բիլ Գեյթսը կրկին հերքել Է այն կոնսպիրոլոգիական տեսությունները, որոնք իրեն մեղադրում են կորոնավիրուսի համավարակին մասնակցություն ունենալու մեջ:
Կորոնավիրուսի բռնկման պահից սոցցանցերում եւ ինտերնետ-ԶԼՄ-ներում լուրեր են տարածվում Բիլ եւ Մելինդա Գեյթսերի հիմնադրամի՝ համավարակին մասնակցության մասին, որոնք իբր ձգտում են պատվաստանյութն օգտագործել մարդկանց չիպավորման ու նրանց գլոբալ հետեւելու համար: Տեսահոլովակը, որը Գեյթսին մեղադրում Է «Երկրի բնակիչների 15 տոկոսը ոչնչացնելու» մտադրության մեջ, միլիոնավոր դիտումներ Է հավաքել YouTube-ում:
Նա CNN-ին տված հարցազրույցում հիշեցրել Է, որ իր հիմնադրամը 250 մլն դոլար Է նվիրաբերել համավակի դեմ պայքարում: «Այնպես որ ամեն բան պարզապես գլխիվայր Է շրջվում: Նրանք ասում են՝ օքեյ, մենք փող ենք շինում, նշանակում Է, մենք փորձում ենք մարդկանց սպանել պատվաստանյութերի օգնությամբ»,-հավելել Է Գեյթսը: Հունիսի սկզբին Գեյթսը հայտարարել Է, որ մարդկանց գլոբալ չիպավորման ուղղությամբ դավադրությանը իր մասնակցության շուրջ կոնսպիրոլոգիական տեսությունները չափազանց անմիտ են դրանք հերքելու համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: