Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել Է 15,5 միլիոնը
Advertisement 1000 x 90

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել Է 15,5 միլիոնը

Կորոնավիրուսային վարակի գլխավոր օջախ Է շարունակում մնալ ԱՄՆ-ը, որտեղ ախտահարվածների ընդհանուր քանակն արդեն գերազանցել Է 4 միլիոնը, մահացել Է ավելի քան 143,8 հազար հիվանդ: Նոր վարակվածների օրական աճի ռեկորդային ցուցանիշներ են արձանագրվում Հնդկաստանում, Մեքսիկայում եւ Արգենտինայում: Հարավաֆրիկյան Հանրապետությունում ախտահարվածների ընդհանուր քանակը գերազանցել Է 400 հազարը, Պակիստանում 270 հազարը, Իրաքում վարակվածների թիվը գերազանցել Է 100 հազարը: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ մեկ օրում ամբողջ աշխարհում հայտնաբերվել Է ավելի քան 247,2 հազար ախտահարված, ինչը դարձել Է մեծությամբ երկրորդ ցուցանիշը համավարակի ամբողջ ժամանակամիջոցում: Ընդամենը համավարկան սկսվելուց ի վեր ախարհում վարակվել Է շուրջ 15,5 միլիոն մարդ, ավելի քան 633 հազարը մահացել Է: Միացյալ Նահանգների Ջոնս Հոփքինսի համալսարանի տեղեկատվության համաձայն, որը հաշվարկները կատարում Է դաշնային եւ տեղական իշխանությունների տվյալների հիման վրա, մեկ օրում ԱՄՆ-ում հայտնաբերվել Է վարակման 71,7 հազար նոր դեպք, ինչը դարձել Է մեծությամբ երկրորդ ցուցանիշը համավարակի ամբողջ ընթացքում:

Մահացածների թիվը երկրորդ օրն անընդմեջ գերազանցում Է հազարը: ԱՄՆ-ն աշխարհում բացարձակ առաջատարն Է վարակումների եւ կորոնավիրուսից մահացածների թվով: Նախօրյակին վարակումների ավելի քան 8,4 հազար դեպք Է արձանագրվել Մեքսիկայում, ինչը դարձել Է ռեկորդային ցուցանիշ համավարակի ամբողջ ժամանակամիջոցում: Ախտահարվածների ընդհանուր թիվը գերազանցել Է 370 հազարը, մահացածների քանակը Մեքսիկայում գերազանցել Է 41,9 հազարը: Նոր դեպքերի օրական առավելագույն ցուցանիշ Է արձանագրվել Արգենտինայում՝ ավելի քան 6,1 հազար: Վարակածների ընդհանուր թիվը հասել Է 148 հազարի: Բրազիլիայում մեկ օրում հայտնաբերվել Է գրեթե 60 հազար ախտահարված, ինչը մեծությամբ երկրորդ ցուցրանիշն Է համավարակի ամբողջ ընթացքում: Ախտահարվածների ընդհանուր թիվը գերազանցելլ Է 2,28 միլիոնը: Մեկ օրում մահացել Է 1,3 հազար կորոնավիրուսով հիվանդ, մահացածների ընդհանուր թիվը գերազանցել Է 84 հազարը: Վարակվածների եւ մահացու վախճանների թվով Բրազիլիան աշախարհում զբաղեցնում Է երկրորդ տեղը:

Ինչպես հուիսի 24-ին հաղորդել Է Հնդկաստանի առողջապահության նախարարությունը, անցած օրը երկրում հայտնաբերվել Է ավելի քան 49,3 հազար ախտահարված, որ առավելագույն ցուցանիշն Է համավարակի ամբողջ ընթացքում: Ախտահարվածների ընդհանուր քանակով՝ ավելի քան 1,28 միլիոն, Հնդաստանն աշխարհում զբաղեցնում Է երրորդ տեղը: Իրանում, որն, իշխանությունների գնահատմամբ, ապրում Է կորոնավիրուսի տարածման երկրորդ ալիքը, մահացու վախճանների թիվը գերազանցել Է 15 հազարի նշագիծը: Այս ցուցանիշով Իրանը եզրափակում Է կորոնավիրուսի պատճառով առավել թվով մահացածների տասնյակը: Հանրապետությունը նաեւ տասներորդ տեղում Է ախտահարվածների ընդհանուր թվով (284 հազար): Հարավաֆրիկյան Հանրապետությունում վարակման դեպքերի ընդհանուր թիվը գերազանցել Է 400 հազարը: Երկիրն ախտահարվածների թվով աշխարհում զբաղեցրել Է հինգերորդ տեղը Ռուսաստանից անմիջապես հետո, որտեղ հուլիսի 24-ին հիվանդացածների քանակը գերազանցել Է 800 հազարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Նման նյութեր