
Հնդկաստանի Բիհար նահանգի Պուրնիա քաղաքից մի ձկնորս փրկել է հազվագյուտ դելֆինին, որը խճճվել էր ցանցերի մեջ: Այս մասին գրում է Fox News-ը:
Տղամարդը տեսել է, որ դելֆինը խճճվել է ցանցերի մեջ, ցատկել է ջուրը և դուրս է բերել դելֆինին:
Ականատեսներն իշխանություններին հաղորդել են ձկնորսի փրկարարական գործողությունների մասին, իսկ ավելի ուշ դելֆինը տեղափոխվել է այլ վայր:
Անհետացող դելֆիններն ապրում են Գանգես գետում և դրա վտակներում: Նրանք աճում են մինչև 2.6 մետր և կարող են կշռել մինչև 90 կիլոգրամ: Դելֆինները գրեթե չեն տեսնում, միայն որսում են լույսի ինտենսիվությունն ու ուղղությունը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը