Ագաթա Քրիստիի լավագույն մտքերը
Ագաթա Քրիստիի գրքերը թարգմանված են աշխարհի 103 լեզուներով և հրատարակվել են ավելի քան 2 միլիարդ օրինակով։ Նա շատ հետաքրքիր արտահայտությունների հեղինակ է, որոնցից լավագույնները մենք ներկայացնում ենք ստորև։
- Երբեք մի մտածեք, որ դուք ավելի լավ եք գլուխ հանում այն բանից, թե ինչ է պետք ուրիշ մարդկանց։
- Կյանքն այնքան երկար չէ, որ ձանձրանաս…
- Ամենամեծ երջանկությունը, որը կարող է մարդուն բաժին հասնել, երջանիկ մանկությունն է։
- Միայն այն պահերին, երբ դուք մարդկանց տեսնում եք ծիծաղելի իրավիճակների մեջ, դուք իսկապես հասկանում եք, թե որքան ուժգին եք նրանց սիրում։
- Խելացի մարդն իր պատկերացումներն իր մեջ է պահում։
- Երջանիկ մարդիկ հաջողության չեն հասնում։ Նրանք այնքան հաշտ ու ներդաշնակ են իրենք իրենց հետ, որ նրանց պարզապես այլ բան չի հետաքրքրում։
- Կյանքիդ իսկապես կարևոր պահերը նկատում ես, երբ միշտ չափազանց ուշ է լինում։
- Ցանկացած կին ունակ է հիմարացնել տղամարդուն, եթե նա ցանկանա այդ անել, և եթե այդ տղամարդը նախկինի պես սիրահարված է նրան։
- Երբեք մի արեք այն, ինչ ձեր փոխարեն կարող են անել ուրիշները։
- Երբ խոսքը գնում է մեծ փողերի մասին, ցանկալի է ոչ ոքի չվստահել։
- Ձև անել, թե դու ինչ-որ բան գիտես, ավելի դժվար է, քան դա իմանալը։
- Խոսակցությունները հայտնագործված են նրա համար, որ մարդկանց խանգարեն մտածել։
- Լավագույն դեդեկտիվը դիպվածն է։
- Կյանքը ճանապարհորդության ժամանակ մաքուր երազանք է։
- Փոքր-ինչ չարախոսությունը կյանքին պիկանտ սրություն է հաղորդում։
- 100-ից 99 դեպքերում կանայք իրենց հիմարի պես են պահում, բայց հարյուրերորդ դեպքում տղամարդկանցից խորամանկ են դուրս գալիս։
- Կանայք հազվադեպ են սխալվում միմյանց մասին դատողություններ անելիս։
- Ոչինչ այնպես չի ճնշում, ինչպես նվիրվածությունն ու հավատարմությունը։
- Ձանձրալի է, երբ մարդ անընդհատ ճիշտ է դուրս գալիս։
- Անհերքելի տրամաբանությունը բնորոշ է մոլագարին։
- Բարձր հեղինակությունը խարդախի առաջնային անհրաժեշտությունն է։
- Ցանկացած մարդասպան հավանաբար ինչ-որ մեկի լավագույն ծանոթն է։
- Այն փաստը, որ զարթուցիչը չի զանգել, արդեն շատ մարդկային ճակատագրեր է փոխել։
- Կնոջ և տղամարդու ցանկացած փոխադարձ կապվածություն սկսվում է ապշեցուցիչ այն պատրանքից, թե իբր դուք միատեսակ եք մտածում աշխարհում ցանկացած բանի մասին։
- Մարդու կողմից կատարված չարիքը հաճախ նրանից ավելի երկար է ապրում։
- Եթե փորձես վերակենդանացնել անցյալը, ապա վերջիվերջո այն աղավաղված տեսքով կներկայանա։
- Եթե ձեր երազանքներին բախտ չի վիճակված իրականանալ, ավելի լավ է ժամանակին դա ընդունել ու առաջ շարժվել, փոխանակ կենտրոնանալ կոտրված հույսերի ու չիրականացած նկրտումների վրա։
Հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը