Իսրայել Հակոբկոխյանը թեկնածությունն է առաջադրել ՀԲՖ նախագահի պաշտոնում
Advertisement 1000 x 90

Իսրայել Հակոբկոխյանը թեկնածությունն է առաջադրել ՀԲՖ նախագահի պաշտոնում

Բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանն իր թեկնածությունն է առաջադրել Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում:

Օրեր առաջ ֆեդերացիան հայտարարեց, որ հուլիսի 30-ին տեղի է ունենալու ՀԲՖ գործկողմի նիստը, որի ընթացքում հաստատվելու են թեկնածուները, իսկ օգոստոսի 3-ին կկայանան նախագահի ընտրությունները:

Նախկին բռնցքամարտիկ Արթուր Գևորգյանը Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում է 2013 թվականից: 2018 թվականին տեղի ունեցած արտահերթ նիստում Գևորգյանը ձայների բացարձակ մեծամասնությամբ վերընտրվեց նախագահի պաշտոնում:  Սակայն այս  մայիսի 21-ին ՀԲՖ նախագահը հայտարարեց, որ հրաժարական է տալիս զբաղեցրած պաշտոնից, քանի որ իր նկատմամբ ապօրինաբար կատարվում է քրեական հետապնդում և նպատակային կերպով արգելափակվել են իր անձնական բոլոր հաշիվները:

shantnews.am