Այս իշխանությունը` զինվորների հերոսական ու հաղթական պաշտպանությունը վերածում է քաղաքական ու դիվանագիտական խայտառակ պարտությունների
Advertisement 1000 x 90

Այս իշխանությունը` զինվորների հերոսական ու հաղթական պաշտպանությունը վերածում է քաղաքական ու դիվանագիտական խայտառակ պարտությունների

Մի քանի պարզ հարց իշխանությանը.

1. Շարունակու՞մ եք արդյոք պնդել, որ Արցախի հարցի լուծումը պետք է ընդունելի լինի նաև Ադրբեջանի ժողովրդի համար:

2. Շարունակու՞մ եք արդյոք գտնել, որ պետք է մասնավորապես հայ ժողովրդին պատրաստել խաղաղության:

3. Շարունակելու՞ եք արդյոք բանակցել Ադրբեջանի հետ «ոչ միակողմանի զիջումների» կամ պակաս անկեղծ ձևակերպմամբ` «փոխզիջումների» շուրջ:

4. Ընդհանրապես շարունակելու՞ եք բանակցել Ադրբեջանի հետ:

5. Գալու՞ է այն պահը, երբ պահվելու է պաշտպանության նախարարի խրոխտ հնչող երդում-ձևակերպումը. «նոր տարածքներ` նոր պատերազմի դիմաց», թե՞ սեփական տարածքում չզբաղեցված ազատ դիրքեր ենք շարունակելու միայն զբաղեցնել և այդ դիրքերի վրա թշնամու հարձակումների ջախջախումն ներկայացնել որպես հերոսական ազատագրական մարտեր, որոնց արդյունքում արդեն զգում ենք Կասպից ծովից փչող քամին:

6. Համարու՞մ եք արդյոք, որ աշխարհում ադրբեջանցիների կազմակերպված հարձակումները հայերի դեմ պոգրոմներ են` արդի տարբերակով` զանգվածային ահաբեկչություն և ջարդերի փորձ և որ դրանց կազմակերպիչը Ադրբեջանի պետությունն է:

7. Եթե այո´, ինչպե՞ս եք պատրաստվում հետագայում շփվել ահաբեկչական պետության հետ և բանակցել, երբ ահաբեկիչների հետ ոչ ոք երբեք չի բանակցում` բացի հանձնվելու մտադրություն ունեցողներից կամ ահաբեկչի պահանջներին հանձնվողներից:

Գրեթե վստահ եմ, որ հարցերի հասցեատիրոջ գրեթե բոլոր պատասխանները` հատկապես հարցերի երկրորդ խմբի մասով բացասական են: Վստահ եմ նաև, որ դրանք ոչ միայն բացասական են, այլև շարունակվելու է նախկին գիծը` առավել ընդգծված կերպով: Որովհետև այն ահաբեկչական ճնշումը, որ կիրառվում է Ադրբեջանի կողմից` վախկոտ ապազգային-հակազգայիններին ավելի է հակելու մեղմացման` իհարկե արտաքուստ պահելով խրոխտ հռետորաբանությունը և հայ հասարակությանն ավելի ռազմահայրենասիրական քաղցրահունչ ստեր մատուցելով:

Հ.Գ. Պատերազմի ժամանակ հարցեր տալիս են: Պատերազմի ժամանակ պարտվող կողմից անգամ պահանջում են հեռանալ իշխանությունից: Իսկ այս իշխանությունը` զինվորների հերոսական ու հաղթական պաշտպանությունը վերածում է քաղաքական ու դիվանագիտական խայտառակ պարտությունների: Պատերազմի ժամանակ հերոս ձևացող թուլամորթ ապիկարներին ենթարկում են ամենադաժան քննադատության:

Հայկ Մարտիրոսյանի ֆեյսբուքյան էջից



Նման նյութեր