Նախկին կինն Էլթոն Ջոնից միլիոններ է պահանջում (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Նախկին կինն Էլթոն Ջոնից միլիոններ է պահանջում

Էլթոն Ջոնի նախկին կինը՝ Ռենատա Բլաուելը, բրիտանացի երգչին մեղադրում է ամուսնալուծության պայմանագրի խախտման համար եւ 3 մլն ֆունտ պահանջում, հայտնում է Sky News-ը։

Ռենատա Բլաուելն աստղի հետ ամուսնացած է եղել 4 տարի եւ պնդում է, որ դարձել է մամուլի լայն ուշադրության առարկա, քանի որ Էլթոն Ջոնը խախտել է իրավաբանական համաձայնությունը, որն արգելում էր հրապարակային խոսել իրենց ամուսնության մասին։ Չորս տարի տեւած ամուսնության մասին հիշտակվում է Էլթոն Ջոնի կենասագրության մասին «Ռոքսթմեն»  ֆիլմում, ինչպես նաեւ Instagram-յան հրապարակումներում։ Բացի այդ՝ Բլաուելը վշտացած է, որ երգչի հուշագրությունների մի հատվածում հիշատակվել է, որ նա չի ցանկացել իրենց երեխաներ ունենալ։ Կնոջ փորձով՝ իրենք փորձել են երեխա ունենալ։ Ռենատա Բլաուելը հայտարարել է, որ դա խախտում է համաձայնությունը, որը կնքվել է 1988թ.-ին ամուսնալուծության ընթացքում եւ իր մոտ հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ է առաջացնում։

Փաստաթղթերում, որոնք հանձնվել են բարձրագույն դատարան, Բլաուելի իրավաբանները հայտարարել են, որ կինը ստիպված է եղել փոխել անունն ու արտաքինը, ինչպես նաեւ թաքնվել հանրությունից։ Էլթոն Ջոնի իրավաբանական խումբը պնդում է, որ ամուսնության մասին այդ տեղեկությունը հայտնի է եղել նաեւ նախկինում, իսկ պայմանագիրը տարածվում է միայն «գաղտնի հարցերի» վրա։

Ընկերների պնդմամբ՝ Էլթոն Ջոնը ցնցված է Ռենատայի հայտարարարությամբ ամուսնալուծությունից 30 տարի անց։ Փաստաբանական թիմը հավելել է, որ զույգը երկար տարիներ կապ է պահպանել, սակայն Ռենատայի մենթալ հիվանդությունների մասին ոչ մի հիշատակում չի եղել։

style.news.am