
Ներքնազգեստի փոխարեն դիմակով մերկ տղամարդը շրջել է Լոնդոնի փողոցներով, գրում է «Գազետա»-ն՝ վկայակոչելով Daily Mail-ը:
Զբոսանքը կատարել է 32-ամյա մարզիկ եւ բլոգեր Թիմոթի Շիֆը: Նա լուսանկարները տեղադրել է սոցիալական ցանցերում:
Այդպիսով տղամարդը ծաղրել է Անգլիայում հայտարարված կորոնավիրուսի դեմ նոր սահմանափակումները: Երկրում հուլիսի 24-ից բնակիչները պարտավոր են դիմակ կրել հասարակական վայրերում:
Մեծ Բրիտանիայում գրեթե 298 հազար մարդ է վարակվել կորոնավիրուսով, մահացել է ավելի քան 45 հազար մարդ: