
ԱՄՆ-ում Քլեո անունով շունն անհետացել է, իսկ մի քանի օր անց հայտնաբերվել է իր տիրոջ նախորդ տանը: Կենդանին անցել է մոտ 80 կիլոմետր, գրում է BBC-ն:
Քառամյա Քլեոն կորել է Կանզաս նահանգի Օլեյթ քաղաքում և գտնվել է Միսսուրիում, որտեղից երկու տարի առաջ տեղափոխվել է նրա տերը: Շունը քայլելով մեծ տարածություն է անցել, ներառյալ՝ մայրուղի և գետ:
Տան նոր սեփականատերը՝ Մայքլը, ստուգել է Քլեոյի միկրոչիպը՝ իր մանրամասներով և տիրոջ հասցեով, և կապվել է նրա հետ: Տղամարդը ցնցվել է՝ պարզելով, թե որտեղ է գտնվում իր շունը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը