
Ամերիկացի մոդել, գործարար, հեռուստատեսային ռեալիթի շոուի մասնակից Քայլի Ջենները Ինստագրամի իր էջում հրապարակել է դստեր լուսանկարը և քննադատության է արժանացել:
Լուսանկարում Ջենների 2-ամյա դուստրը՝ Սթորմին, նստած է աստիճանների վրա, իսկ նրա կողքին Louis Vuitton բրենդի պայուսակ է:
Պայուսակի արժեքը 1180 դոլար է:
Լուսանկարը ստացել է ավելի քան 6.3 միլիոն հավանում և ավելի քան 46 հազար մեկնաբանություններ:
Ջենների հետևորդները քննադատել են ամենաերիտասարդ միլիարդատիրոջը՝ մանկահասակ դստերն այդքան թանկ նվեր անելու համար:
Քայլին քննադատություններին չի պատասխանել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը