Պահանջում ենք Արայիկ Հարությունյանի և Արսեն Թորոսյանի հրաժարականները
Սրանք պարզապես գիտակցաբար քանդում են մեր երկիրը: Ինձ համար սրանք հանցագործներ են, որոնք պետք է պատասխան տան օրենքի ողջ խստությամբ
Պահանջում եմ.
Կրթական ոլորտ
1. Անհապաղ դպրոցներում վերականգնել ռազմագիտություն առարկան
2. Անհապաղ ԲՈւՀ-երում վերականգնել Ռազմագիտության ամբիոնները և պարտադիր պետք է դասավանդվի քաղ պաշտպանություն առարկան
3. Անհապաղ դպրոցներում վերականգնել Հայ Եկեղեցու Պատմություն առարկան. Ցանկացած դպրոցական պետք է ճանաչի ՀՀ Դրոշը, Զինանշանը, Անգիր իմանա Հիմնը և Տերունական աղոթքը
4. Անհապաղ ԲՈւՀ-ական ծրագրում, որպես պարտադիր առարկաներ վերականգնել Հայոց Լեզուն, Հայ Գրականությունը և Հայոց Պատմությունը
5. Անհապաղ դպրոցումներում վերականգնել Հայոց Գրականության առարկան և ծրագրում վերադարձնել Հայ Մեծերին, միաժամանակ ծրագրից հանել այլասերում և ավանդական ընտանիքին վարկաբերող ժամանակակից կեղծ մտավորականների գործերը
6. Անհապաղ դպրոցական ծրագրից հանել սեռական դաստիրակություն կոչվող արևմտյան, հայկական բարքերին և ավանդույթներին դեմ առարկան
7. Ընդունելության քննությունների ժամանակ բարձր բալեր հավաքած դիմորդներին պարտադիր տեղավորել համապատադխան ԲՈւՀ-երում, նրանք ուսանող են լինելու
8. Գրել հրաժարականի դիմում և հեռանալ պաշտոնից առաջին 7 կետերը իրականացնելուց անմիջապես հետո
Առողջապահություն
1. Վերաբացել հոլոր հիվանդանոցներն ու ծննդաբերականները, որոնք փակվել են թավշյա իշխանազավթումից հետո
2. Պահանջում ենք, պատվաստանյութերի ցանկից հանել Գարդասիլը, չենք թողնելու, որ արհեստական ճանապարհով անպտղություն առաջացնեք մեր ապագա մայրերի մոտ
3.Բոլոր վակցինացիաները Հայաստանում պետք է անցած լինեն համապատասխան փորձաշրջանը և ապացուցված լինի նրանց անվտանգությունը:Հայերս ձեր համար լաբորատոր ճագարներ չենք փորձարկումների համար
4.Գրել հրաժարականի դիմում և հեռանալ պաշտոնից առաջին 3 կետերը իրականացնելուց անմիջապես հետո
Պահանջում ենք Արայիկ Հարությունյանի և Արսեն Թորոսյանի հրաժարականները: