Ռուսական շոումեն Միխայիլ Գալուստյանի հերթական ընկերությունն իրեն սնանկ է հայտարարել։ «Վազեռլայֆ» ընկերությունը զբաղվել է բջջային սարքերի համար հավելվածների ստեղծմամբ եւ հիմնադրվել է մեկ տարուց քիչ ավելի վաղ, հաղորդում է РИА ФАН-ը:
Գործակալության տեղեկատվության համաձայն՝ ընկերության լուծարման գործընթացը սկսվել է դեռեւս գարնանը եւ ավարտվել այս տարվա ամռան կեսին: Դատական որոշումների համաձայն՝ ձեռնարկությունից բռնագանձել են պարտքեր եւ հարկեր։ Նշվում է, որ դրանց չափը մեծ չէ, քանի որ իրավաբանական անձով որեւէ գույք չի ամրագրվել:
Մոտ մեկ շաբաթ առաջ սննկացել է Գալուստյանի մեկ այլ ընկեորություն՝ «Լավագույն ֆիլմ կատակերգություն» ՍՊԸ-ն, տեղեկացնում է «Վեչերնյայա Մոսկվան»:
Մինչ այդ փակվել էր «Էյս Գեյմինգ» ընկերությունը, որը շոումենը բացել էր ՈՒՀԱ-ի եւ Comedy Club-ի գործընկերների հետ համատեղ։